Shell Café-ն սննդի և ըմպելիքների միջազգային կոնցեպտ է, որն առաջարկում է բարձրորակ սուրճ, թարմ սնունդ և հոգատար սպասարկում՝ ժամանակակից ու հյուրընկալ միջավայրում։
Հայաստանում Shell Café-ն զարգացվում է WD Holding-ի կողմից՝ որպես ինքնուրույն սրճարանային նախագիծ, որը գործում է Shell-ի բենզալցակայաններից անկախ։ Կոնցեպտը համատեղում է Shell-ի միջազգային չափանիշները և տեղական շուկայի նախասիրություններին համապատասխանեցված ապրանքները, ծառայություններն ու փորձառությունները։
Shell Café-ն ներկայացնելով Հայաստանում՝ WD Holding-ը ստեղծում է հյուրընկալության նոր փորձառություն, որտեղ միավորվում են որակը, հարմարավետությունն ու հաճախորդների նկատմամբ հոգատարությունը։